Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
06.11.2020 | 09:20

Գի­նին և եր­գը ու­րա­խաց­նում են սիր­տը, բայց ի­մաս­տու­թյան սե­րը եր­կու­սից էլ ա­ռա­վել է։ Սրինգն ու տա­վի­ղը հա­ճե­լի են դարձ­նում նվա­գը, բայց քաղցր լե­զուն եր­կու­սից էլ ա­ռա­վել է։ Աչ­քը ցան­կա­նում է շնորհ և գե­ղեց­կու­թյուն, բայց այս եր­կու­սից ա­վե­լի` բույ­սե­րի գե­ղեց­կու­թյու­նը։ Ժա­մա­նա­կին հան­դի­պած բա­րե­կամն ու ըն­կե­րը լավ են, բայց այս եր­կու­սից ա­վե­լի` բա­րի կի­նը։


Սի­րա­քի ի­մաս­տու­թյու­նը 40. 20-23

Դիտվել է՝ 3209

Մեկնաբանություններ